Բաժիններ՝

Սկսնակ իսլամականը գլխատել է սովորում Ջեյմս Ֆոուլիի տիկնիկի վրա

The Mirror-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները համացանցում տեղադրել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ երեխան «մահապատժի է ենթարկում» ամերիկացի ֆոտոլրագրող Ջեյմս Ֆոուլիին պատկերող տիկնիկը:

Իսլամիստներից մեկի Twitter-յան միկրոբլոգում տեղ գտած ֆոտոշարքում երևում է, թե ինչպես է սև դիմակում փոքրիկ տղան դանակով գլխատում տիկնիկը: Վերջինիս վրա առկա է նարնջագույն թիկնոց, ինչպես որ նախորդ շաբաթ մահապատժից առաջ եղել է Ջեյմս Ֆոուլիի վրա:

Լուսանկարների տակ գրված է. «Ձեր երեխաներին սովորեցրե՛ք կոկորդներ կտրել, վաղը կլինեն բազում փտած գլուխներ»: Երեխան տիկնիկի մազերից բռնել է ջիհադի սև դրոշի ֆոնին, որով ներկայումս պատերազմում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները:

sick-pictures-so-James-Foley-mock-murder  sick-pictures-so-James-Foley-mock-murder (1)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս