Բաժիններ՝

Բելառուսի ու Ղազախստանի նախագահները քննարկել են Մինսկի հանդիպման հարցը

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Մինսկում «Մաքսային միություն-ԵՄ-Ուկրաինա» ձևաչափով կայանալիք գագաթաժողովի նախապատրաստման հարցը:

Այս մասին նշված է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում: Դրանում տեղ գտած հայտարարությունում նշված է, որ Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են օգոստոսի 26-ին Մինսկում կայանալիք տվյալ հանդիպման կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր: Հեռախոսազրույցի այլ մանրամասների մասին ոչինչ չի հաղորդվում:

Մինսկյան հանդիպման ժամանակ քննարկվելու է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրած Ուկրաինայի հետ Մաքսային միության հետագա հարաբերությունների հարցը: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է Մինսկում երկկողմ հանդիպում ունենալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031