«АвтоВАЗ»-ը մտադիր է աշնանը նվազեցնել LADA-ի արտադրությունը
«АвтоВАЗ» ընկերությունն այս տարվա աշնանը մտադիր է LADA ավտոմեքենաների արտադրությունը կրճատել 25 հազար միավորով` պայմանավորված ռուսաստանյան շուկայում ավտոմեքենաների վաճառքի նվազմամբ, հայտնել են ընկերությունից:
«Ռուսաստանյան շուկայում բոլոր ավտոմեքենաների նվազման պատճառով եւ «АвтоВАЗ»-ի պահուստների ճիշտ կառավարման նպատակով ընկերությունը որոշում է LADA –ների արտադրությունը սեպտեմբեր, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին կրճատել 25 հազար միավորով»,-պարզաբանել են ընկերությունից:
Նշվում է, որ միայն հուլիսին ընկերությունն արտադրել է 59,2 հազար մեքենա, որից 47,1 հազարը` LADA, 12,1 հազարը` Renault եւ Nissan: