Բաժիններ՝

Էրդողանի այցի ժամանակ բարձրացվելու է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցը. փորձագետ

Axar.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ռեջեփ Էրդողանն իր առաջին արտասահմանյան այցը կատարելու է դեպի Ադրբեջան: Դրա հետ կապված՝ Axar.az-ը զրուցել է փորձագետ Քաբիլ Հուսեյնլիի հետ:

Փորձագետը կարծում է, որ Էրդողանն ու Ալիևը փակ դռների հետևում քննարկելու են ռազմական համագործակցության շուրջ համաձայնագիր ստորագրելու հարցը, ինչը նշանակում է, որ երկու երկրները բավականաչափ կարևորություն են տալիս միմյանց:

Փորձագետն ընդգծել է, որ Ադրբեջանն ավելի մեծ աջակցություն է ակնկալում Թուրքիայից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ. «Այդ աջակցությունը չպետք է սահամանափակվի միայն դիվանագիտական ու քաղաքական հարթություններում: Արդեն երկար ժամանակ է, ինչ մենք ցանկանում ենք, որ Բաքվի ու Անկարայի միջև ստորագրվի ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

Սակայն դժբախտաբար Թուրքիան կոնկրետ պատասխան չի տալիս այս հարցում, և խնդրի լուծումը ձգձգվում է: Թուրքիայի հետ կապված՝ Ադրբեջանի առաջարկներից մեկն էլ առնչվելու է Նախիջևանին: Կարսի պայմանագրով Նախիջևանի անվտանգության երաշխավորներից մեկն էլ Թուրքիան է:

Այդ պայմանագրի համաձայն, Նախիջևանի դեմ հարձակում ձեռնարկելը գնահատվում է որպես Թուրքիայի դեմ հարձակում: Այդ պատճառով էլ Ադրբեջանը ցանկանում է, որ Թուրքիան ռազմաբազա հիմնի Նախիջևանում: Անգամ առաջարկներ կան այս թեմայով:

Սակայն Անկարան ձգձգում է նաև այս հարցի լուծումը: Թուրքիան խուսափում է բաց կերպ Հայաստանի ու Ռուսաստանի հետ ընդհարվելուց: Կանխատեսվում է, որ Թուրքիան 2015 թվականին (Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից) հատուկ քաղաքականություն է վարելու Հայաստանի ու հայերի հանդեպ: Եթե Թուրքիան ցանկանում է դառնալ տարածաշրջանային ուժ, ապա նա չպետք է խորշի Ռուսաստանի շահերի դեմ դուրս գալուց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս