Բաժիններ՝

Գերմանիան մտադիր չէ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային

ZN.UA-ի փոխանցմամբ` Գերմանիան մտադիր չէ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:

Նրա խոսքերով` Գերմանիայի դաշնային կառավարությունը չունի որևէ պլան` ճգնաժամային իրավիճակում կոնկրետ ռազմական սարքավորում հատկացնելու համար:

Գերմանիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչն այդ կերպ է մեկնաբանել գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հարցազրույցը, որի ժամանակ նա ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին խնդրել էր ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան The Wall Street Journal պարբերականում հոդված էր հրապարակվել Գերմանիայի կողմից պասիվ արտաքին քաղաքականություն վարելու մասին և նշվել, որ դրա համար գոյություն ունի երկու պատճառ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս