ՀՀ արտաքին ակտիվները նվազել են 186.2 միլիոն դոլարով
Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին ակտիվների ծավալը ընկացիկ տարվա երկրորդ եռամսյակի վերջին կազմել է 1 միլիարդ 784 միլիոն 5 հազար դոլար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների վիճակի և կազմի վերաբերյալ տեղեկանքից։ Եռամսյակի սկզբում արտաքին ակտիվների ծավալը կազմում էր 1 միլիարդ 970 միլիոն 266,3 հազար դոլար։ Այսպիսով, երկրորդ եռամսյակի ընթացքում նվազել է 186.2 միլիոն դոլարով կամ 9.45%-ով։