Բաժիններ՝

Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարները ժամանում են Նախիջևան

Oxu.Az-ի փոխանցմամբ` Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազն ու Իրակլի Ալասանիան Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավերով օգոստոսի 18-ին ժամանելու են Նախիջևան: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ` այցի շրջանականերում պլանավորված են հանդիպումներ Նախիջևանի ղեկավար Վասըֆ Թալիբովի հետ, պաշտպանության նախարարների բանակցություններ տետ-ա-տետ և եռակողմ ձևաչափերով, այցեր Նախիջևանի զորամասեր: Նրանց նախիջևանյան այցը կտևի մինչև օգոստոսի 19-ը:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի փորձագետ Քաբիլ Հուսեյնլին երեկ կարծիք է հայտնել, որ Թուրքիայի 12-րդ նախագահ Ռեջեփ Էրդողանի ադրբեջանական առաջիկա այցի ժամանակ բարձրացվելու է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս