
Վրաստանի իշխանությունները վախենում են իմ վերադարձից. Սաակաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի դեմ Վրաստանում մեղադրանքներ է ներկայացված քրեական երեք գործով, մեկնաբանել է Վրաստանի իշխանությունների կողմից իր նկատմամբ ներպետական հետախուզում հայտարարելը:
Սաակաշվիլին կարծում է, որ իր նկատմամբ հետախուզում են հայտարարել, քանի որ վախենում են հայրենիք իր վերադառնալուց և երկրի քաղաքական կյանքին իր մասնակցությունից.
«Նրանք (Վրաստանի իշխանությունները) հայտարարել են ներքին և ոչ թե արտաքին հետախուզում: Ինչո՞ւ, որովհետև գլխավորն այն է, որ ես չժամանեմ երկիր: Նա (նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլի) հասկացել է, որ չի կարող իմ նկատմամբ հայտարարել միջազգային հետախուզում:
Նրան դա բացատրել են ամերիկացիներն ու ԵՄ-ը: Այժմ, ես եթե որոշեմ երբևէ մասնակցել (Վրաստանի) ընտրություններին, քաղաքական կյանքին, ինձ կձերբակալեն սահմանին»:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է նախորդ տարվա նոյեմբերին՝ նոր նախագահի երդմնակալությունից անմիջապես անց, և դրանից հետո ոչ մի անգամ չի վերադարձել Վրաստան: