Բաժիններ՝

Մարդկանց ո՞ր սովորություններն են հաճելի շրջապատի համար

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են ոմանք դուր գալիս բոլորին` առանց մեծ ջանքեր գործադրելու, իսկ մյուսներն էլ, չնայած ջանքերին, այդպես էլ չեն կարողանում արժանանալ շրջապատի համակրանքին: businessinsider-ը ներկայացնում է գրող, «Մտածիր եւ հարստացիր» բեսթսելերի հեղինակ Նապոլեոն Հիլի նկարագրած մարդկային այն սովորությունները, որոնք հաճելի են շրջապատին:

Այսպիսով, ինչպիսի սովորություններ ունեն այդ մարդիկ.

Նրանք հոգեբանական դրական տրամադրություն են ստեղծում եւ դրանով վարակում շրջապատին. հեշտ է լինել հոռետես եւ ցինիկ, սակայն այդպիսով հազիվ թե հաջողվի լավ հեղինակություն ստեղծել եւ գրավել շրջապատին, իսկ ահա դրական տրամադրվածությունը հաջողության մշտական ուղեկիցն է:

Նրանք միշտ խոսում են հարգալից, բարեկամական տոնով. այդպիսի մարդիկ միշտ վստահ են իրենց ասելիքում: Դրա համար նրանց խոսքը հանգիստ է եւ գիտակցված, ինչը գնահատվում է նաեւ շրջապատի կողմից:

Նրանք ուշադիր լսում են իրենց զրուցակցին. վերամբարձ, ուսուցողական տոնով շփումը ոչ մի զրուցակցի էլ հաճելի չէ:

Նրանք կարողանում են պահպանել ինքնատիրապետումը ցանկացած իրավիճակում.չափազանց էմոցիոնալ արձագանքը` ինչպես դրական, այնպես էլ բացասական, կարող է մարդու մասին վատ տպավորություն ստեղծել: Հիշեք, որ հաճախ լռությունն ավելի արդյունավետ միջոց կարող է լինել շփման մեջ:

Նրանք հանգիստ են. խոսքի եւ արարքների տեղինությունը նույնպես թույլ է տալիս նվաճել շրջապատի հարգանքը:

Նրանք անկողմնակալ են եւ բաց. նոր գաղափարների համար փակ եւ բացառապես համախոհների հետ շփվել սիրող անձինք կարեղ են բաց թողնել նաեւ մասնագիտական աճի հնարավորությունը:

Զրուցակցի հետ խոսելիս նրան ժպտում են. Հիլը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի ամենաթանկարժեք ունեցվածքը նրա ժպիտն էր: Հենց ժպիտն է զրուցակցին ստիպում ավելի անկեղծ լինել շփման ժամանակ:

Նրանք գիտեն, որ ամենեւին պարտադիր չէ խոսել այն ամենի մասին, ինչ մտածում են. նրանք գիտեն, որ չարժե վիրավորել մարդկանց` արտահայտելով բոլոր իրենց մտքերն ու կարծիքները, եթե դրանք անգամ զուտ ճշմարտություն են:

Նրանք չեն սիրում հապաղել. հապաղումը նշանակում է, որ մարդը վախենում է գործել, ինչ էլ ոչ բավարար արդյունավետության ցուցանիշ է:

Նրանք օրական առնվազն մեկ բարի արարք են գործում. նրանք օգնում են ուրիշներին հենց այնպես` առանց որեւէ ակնկալիքի:

Նրանք չեն բողոքում անհաջողությունից, այլ դասեր են քաղում. մարդիկ հիանում են նրանցով, ովքեր կարողանում են արժանապատվորեն ընդունել անհաջողությունը: Հաջողակ մարդիկ ճակատագրին շնորհակալություն են հայտնում կյանքի իմաստության այն «չափաքանակի» համար, որը հասանելի չէր լինի, եթե չբախվեին անհաջողության հետ:

Նրանք կարողանում են անկեղծ, առանց քծնանքի գովել ուրիշներին. նրանք բաց չեն թողնում մյուսներին գովելու հնարավորությունը, սակայն միայն այն դեպքերում, եթե գովասանքն իսկապես տեղին է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս