Հիլարի Քլինթոնն Օբամային քննադատելուց հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ
Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ոչ վաղ անցյալում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային քննադատելը չպետք է դիտարկել որպես նրա ու նրա արտաքին քաղաքական կուրսի վրա անձնականվիրավորանք:
Նման պնդմամբ՝ երեկ հանդես է եկել Հիլաի Քլինթոնի մամլո քարտուղարը: Հիլարի Քլինթոնը 2009 թվականի հունվարից մինչև 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում իրականացրել է Օբամայի վարչակազմի արտաքին քաղաքականությունը:
Քլինթոնի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Մերիլը հայտնել է, որ Քլինթոնը երեկ հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ, ով գտնվում է արձակուրդի մեջ: Հեռախոսազրույցի համար առիթ է հանդիսացել այն, որ Atlantic շաբաթաթերթին տված հարցազրույցի ժամանակ Քլինթոնի արած հայտարարությունները հասարակական լայն արձագանք են գտել ԱՄՆ-ում:
Մերիլի խոսքերով՝ Քլինթոնը զանգահարել է Օբամային, որպեսզի համոզվի նրանում, որ նա տեղյակ է, որ իր ասածները ոտնձգություն չեն նրա, նրա քաղաքականության կամ առաջնորդության նկատմամբ: