
Դոլար չի վաճառվել

Այսօր՝ օգոստոսի 11-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 412 դրամը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին դոլարը թանկացել էր 0.74%-ով կամ 3 դրամով, ինչը բավականին լուրջ տատանում է։
Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 412 դրամով, վաճառվում՝ 415 դրամով։