Բաժիններ՝

Մոսկովյան դատարանը Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման

Ռուսական РИА Новости-ի փոխանցմամբ՝ մոսկովյան դատարանը նախորդ տարվա ամռանը Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ՃՏՊ-ի համար երեկ մեղավոր է ճանաչել «Կամազի» վարորդ Հրաչյա Հարությունյանին և նրան դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման:

Հետաքննության ժամանակ պարզվել է, որ Հարությունյանը չի ունեցել Ռուսաստանում աշխատելու թույլտվություն, իսկ բեռնատարը, որը վարել է Հայաստանի քաղաքացին, եղել է անսարք, ինչը հայտնի է եղել Հարությունյանին: Մեղադրող կողմը նաև ապացուցել է, որ ամբաստանյալը չի պահպանել զգուշավորության անհրաժեշտ միջոցները:

Դատախազությունը պահանջել էր Հարությունյանին դատապարտել մինչև 7 տարվա ազատազրկման, ինչը սթափ վիճակում կատարած ավտովթարի համար Ռուսաստանում սահմանված առավելագույն պատժաչափն է: 2013 թվականի հուլիսի 13-ին Հարությունյանի մասնակցությամբ ավտովթարի հետևանքով զոհվել էր 18 և վիրավորվել էր մոտ 40 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս