Բաժիններ՝

Սնոուդենը պետք է վերադառնա և պատասխան տա իր գործողությունների համար. ԱՄՆ պետդեպարտամենտ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը բացասաբար է արձագանքել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին երեք տարով Ռուսաստանում կեցության իրավունք տրամադրելուն:

ԱՄՆ պետդեպարտամենտը վերստին հայտարարել է Սնոուդենին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտության մասին: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը երեկ հայտարարել է, որ Սնոուդենի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ.

«Մենք կարծում ենք, որ նա պետք է վերադառնա և պատասխան տա իր բոլոր գործողությունների համար: Ես վստահ չեմ, որ մենք կարող ենք անել էլ ավելին, քան նրա (Ռուսաստանի) արածին մեր վճռական անհամաձայնությունը հայտնելն է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031