Բաժիններ՝

Սնոուդենը ստացել է 3 տարով Ռուսաստանում բնակվելու իրավունք

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով հարկադրաբար գտնվում էր Ռուսաստանի տարածքում, ստացել է կեցության իրավունք: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Սնոուդենի փաստաբան Անատոլի Կուչերենան:

Նրա խոսքերով՝ Սնոուդենին հատկացվել է 3 տարի ժամկետով կեցության իրավունք՝ սկսած 2014 թվականի օգոստոսի 1-ից: Մեկ տարի առաջ Սնոուդենը Ռուսաստանում ստացել էր ժամանակավոր ապաստան, որի ժամկետը սպառվել էր այս տարվա հուլիսի 31-ին:

Փաստաբանը մանրամասնել է, որ կեցության իրավունք տալը չի նշանակում, որ Սնոուդենը Ռուսաստանում ստանում է քաղաքական ապաստան: Կուչերենան հավելել է, որ ստանալով կեցության իրավունք և 5 տարի անընդմեջ ապրելով Ռուսաստանի տարածքում՝ Սնոուդենը, համաձայն ռուսական օրենքների, կարող է հավակնել Ռուսաստանի քաղաքացիությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս