Բաժիններ՝

Կես տարում՝ կես միլիոն զբոսաշրջիկ. հայերը նախընտրում են Վրաստանը

2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից Վրաստան է այցելել շուրջ 486.5 հազար զբոսաշրջիկ:  Ինչպես վկայում են Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալները, զբոսաշրջիկների թիվը Հայաստանից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 5 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Միաժամանակ, գերատեսչության տվյալներով, Հայաստանը երրորդ տեղում է հաշվետու ժամանակահատվածում Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով։

Ամենից շատ զբոսաշրջիկներ են այցելում Վրաստան Թուրքիայից` 658.8 հազար։ Բացի այդ, առաջին կիսամյակում Վրաստան է այցելել մոտ 534.9 հազար զբոսաշրջիկ Ադրբեջանից, 298.5 հազար` Ռուսաստանից և մոտ 61.8 հազար` Ուկրաինայից։

Վրաստանի զբոսաշրջության ազգային ադմինիստրացիայի տվյալներով` առաջին կիսամյակում Վրաստան է այցելել 2 243 362 զբոսաշրջիկ, ինչը 2 տոկոսով ավելի է, քան 2013 թվականի առաջին կիսամյակում։

Ըստ ԱՌԿԱ-ի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031