Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրաքում գործող զինյալների դիրքերին հնարավոր ավիահարվածներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան չի մասնակցի Իրաքում գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին հնարավոր ավիահարավածներին: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ բրիտանական զորքերն Իրաքում չեն մասնակցի ռազմական որևէ գործողության՝ ներառյալ ավիահարավածները: Նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տվել էր իր համաձայնությունը՝ Իրաքում սուննի զինյալների դիրքերին ճշգրիտ ավիահարվածներ հասցնելու համար, եթե զինյալները սկսեն սպառնալ ամերիկացի դիվանագետներին ու զինվորականներին:

Օբաման նաև արտոնել էր հազարավոր իրաքցիներին մարդասիրական օգնություն առաքելը, որոնք լեռներում ընկել են ծուղակը՝ մնալով առանց սննդի ու ջրի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031