Վրաստանի իշխանությունները շեղվել են զարգացման եվրոպական ուղուց. Բիլդտ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կապված երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու գործը դիտարկելուց հրաժարվելու հետ.

Բիլդտը գրել է, որ վրացական իշխանությունները շեղվել են զարգացման եվրոպական ուղուց. «Դատական համակարգը օգտագործելով որպես ընդդիմադիրներին քաղաքական հալածանքի ենթարկելու զենք՝ Վրաստանի իշխանությունները շեղվել են զարգացման ժողովրդավարական ուղուց, ինչն անուղղելի վնաս կպատճառի երկրի միջազգային իմիջին»:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլու գործը սկսելու է դիտարկել սեպտեմբերի 22-ին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031