Բաժիններ՝

Թբիլիսյան դատարանը Սաակաշվիլու գործը կդիտարկի սեպտեմբերի 22-ից

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի դեմ հարուցված գործի դիտարկմանը ձեռնամուխ կլինի սեպտեմբերի 22-ից: Այս մասին հայտնել է դատարանի մամլո ծառայությունը:

Օգոստոսի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը վճռեց հեռակա կարգով կալանավորել Սաակաշվիլուն, ինչպես նաև երկրի արդարդատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլուն և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլուն:

Նրանց մեղադրում են 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու և գործարար Բադրի Պատարկացիշվիլու ունեցվածքը խլելու մեջ:

Տվյալ գործով անցնում են նաև Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան: Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին չի բացառել, որ Սաակաշվիլուն նկատմամբ կարող է հայտարարվել միջազգային հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս