Ձիակասկը` որպես դեղամիջոց

Սկիզբը` 168.am-ի 15.07.2014թ. (տեսանյութ) և 22.07.2014թ.` «Բուժիչ նամակներ» խորագրի շարքում։

Բույսի վերաբերյալ հրապարակված տեսանյութում հակիրճ ձևով բացահայտված է ձիակասկի բուսաճական նկարագիրը։

  • Ձիակասկենի սովորականի հայրենիքն է համարվում Բալկանյան թերակղզին, սակայն բույսը վաղուց ի վեր կլիմայավարժվել է հայկական լեռնաշխարհում և տարածված է ՀՀ հյուսիսարևելյան շրջանների, Սևանի ավազանի և Շիրակի հարթավայրի խոնավ ու զով շրջաններում, հատկապես` անտառներում։
  • Շագանակենի սովորականը, որի պտուղներն արտաքուստ շատ նման են ձիակասկենու պտուղներին, պատկանում են հաճարազգիների ընտանիքին։ Շագանակենին լայն տարածում է ունեցել և ունի Փոքր Ասիայում և հայկական լեռնաշխարհում, ՀՀ բնական պայմաններում աճում է միայն Սյունիքի մարզում, հատկապես` Շիկահողի կիրճում։
  • Հին Հայաստանում շագանակենին կոչվում էր «կասկենի», պատմաբանները կարծում են, որ բույսի գիտական անվանումը (Castanea sativa) հայերեն «կասկենուց» է առաջացել։ Նույնը կարելի է պնդել ձիակասկենու գիտական անվանման վերաբերյալ (Aesculus Hippocastaneum)։
  • Անվանի հայագետ Նշան Մարտիրոսյանը (1894-1966), ում ձեռագիր նյութերը հրատարակության է պատրաստել ակադեմիկոս Գ. Բ. Ջահուկյանը, նկատել է, որ կասկենի և փշոտ կասկենի բույսերը ծանոթ են եղել շումերներին և աքքադացիներին, ընդ որում, նման հնչեղությամբ (kiskanu)։ Ցավոք, ոչ միայն «ձիակասկենի», այլ նաև «կասկենի» բառերն անհետանում են հայերենի բառարաններից։

Նույն հեղինակը հայերեն է թարգմանել մարդկությանը հայտնի առաջին գրավոր երկը` շումերական էպոսը, որի հերոս Գիլգամեշը փնտրում է «անմահություն պարգևող» բույսը։

Պարզվում է, որ այդ բույսն աճում էր Մաշու լեռան արևի դռներից այն կողմ գտնվող աստվածների պարտեզում, և դա կասկենի էր։ Կասկենու փշոտ այլատեսակն աճում էր Եփրատի ջրերում, և դա հավանաբար ձիակասկենին էր` «տարեցներին երիտասարդացնող» բույսը։

Կարդացեք նաև

Ձիակասկենու օգտակար հատկությունները

Բժշկությանը հայտնի են երկու հիվանդություններ, որոնք, ըստ հնէաբանների` առաջացել են այն օրվանից, երբ Երկիր մոլորակի վրա հայտնվել է ուղղահայաց քայլող մարդը։ Դրանք են թութքը և երակների վարիկոզ լայնացումը։
Ձիակասկենու տարբեր մասերում պարունակվող կենսաբանորեն ակտիվ նյութերը նվազեցնում են արյունատար մազանոթների պատերի թափանցելիությունը, իջեցնում են արյան մածուցիկությունը, ավելացնում են երակների տոնուսը, այսինքն` հեշտացնում են արյան անցանելիությունը։

  • Ձիակասկենուց ստացված հումքը մեծ կիրառում ունի դեղագործությունում, ընդգրկված է բազմաթիվ երկրների դեղաբանական ցանկերում։ Առավել հայտնի է «Էսկուզանը»։
  • Բույսն ունի մեծագույն բնապահպանական նշանակություն։ Ստոկհոլմի կենսաքիմիական համալսարանի գիտնականները կարծում են, որ մեկ հասուն ձիակասկենին մեքենաների վնասակար արտանետումներից կարող է մաքրել 20 հազար խորանարդ մետր օդ։

Ժողովրդական դեղատոմսեր

Ոգեթուրմեր` ծաղիկով և սերմի շագանակագույն կեղևով։ Կեղևն անջատեք հասունացած և փշոտ պատյանից գետնին ընկած սերմից։ Մանրացրեք կեղևը, 50 գ հումքը 21 օր թրմեք 500 մլ որակյալ օղու մեջ, մութ տեղում, քամեք։ Ոգեթուրմի մեջ ավելացրեք 50 մլ եփած գոլ ջուր։

Ժողովրդական բժշկության հարուստ փորձը ցույց է տալիս, որ բուժման ժամկետները կախված են ախտորոշված հիվանդությունից։ Օրինակ, թութքի դեպքում հիվանդի վիճակը զգալիորեն թեթևանում է 2 շաբաթից, վարիկոզի դեպքում` 2 ամսից։
Ոգեթուրմը խորհուրդ է տրվում խմել որպես օժանդակ միջոց` էնդեմիկ խպիպի (զոբ), շագանակագեղձի բորբոքման, ինսուլտի դեպքում։

  • Հավաքեք մոմակերպ ծաղկաբույլի ներքևի մասի ծաղիկները, որոնցից սկիզբ են առնում փշոտ պտուղները։ 50 գ թարմ հումքը 21 օր թրմեք 500 մլ օղու մեջ։ Քամելը պարտադիր չէ։ Խմեք 30-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 20-30 րոպե առաջ, ջրի հետ։ Շարունակեք 3-4 շաբաթ` երակների լայնացման դեպքում։
  • Բուժման արդյունավետությունը կբարձրանա, եթե պատրաստեք և միաժամանակ օգտագործեք առաջարկվող քսուքը. Խառնեք ձիակասկի 50 գ լավ մանրացրած սերմ, 10-ական գ երիցուկի ծաղկի փոշի ու եղեսպակի տերևի ու ծաղկի փոշի, 5 գ կարտոֆիլի օսլա։ Խառնուրդը լցրեք հավի 200 գ հալեցրած ճարպի մեջ, 2-3 ժամ եփեք ջրային բաղնիքի վրա (շատ թույլ կրակով), 10 ժամ թրմեք։ Կրկին դրեք կրակի վրա, քամեք տաք վիճակում։ Պահեք սառնարանում։ Օրը 1-2 անգամ երակները մշակեք քսուքով։
  • Լեյկոզ. Ձիակասկի 1 ճ/գ չորացրած ծաղիկը լցրեք 200 մլ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 6 ժամ թրմեք, քամեք։ Խմեք 40-ական մլ` օրը 10-20 անգամ (և ավելի` մինչև 1 լ 24 ժամվա ընթացքում)։ Շարունակեք 15-20 օր, կրկնեք 10 օրից։
  • Զգուշացում։ Չափաբաժինը կախված է օրգանիզմի առանձնահատկություններից։ Թուրմը կարող է առաջացնել ձեռքի մատների ջղակծկում։
  • Գլխուղեղի ուռուցք։ Վերոգրյալ` ծաղիկներով պատրաստված ջրային թուրմը ոչ միայն կարգավորում է արյան բաղադրությունը, այլև վերականգնում է հյուսվածքների և բջիջների սպիտակուցային կառուցվածքը և մարդու օրգանիզմի կենսաբանական դաշտը։ Խորհուրդ է տրվում խմել օնկոլոգիական հիվանդությունների դեպքում։
  • Արգանդի ֆիբրոմա. Խորովեք ձիակասկի սերմերը (ինչպես շագանակները), փոշիացրեք միջուկը։ 1 թ/գ հումքը լցրեք 200 մլ ջրի մեջ և եփեք` ինչպես սուրճը։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, մինչև վիճակի բարելավումը։
  • Մաստոպատիա` ֆիբրոզ գոյացություններ. 6 ճ/գ չոր ծաղիկը լցրեք 1 լ ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 8 ժամ թրմեք տաք տեղում (փաթաթեք լաթով), քամեք։ Խմեք 10-20 մլ` ժամը մեկ անգամ։
  • Թրոմբոֆլեբիտ, թութք. Խառնեք ձիակասկի 5-ական գ չոր տերև և սերմի միջուկ, լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Խմեք 1 ճ/գ` օրը 1 անգամ, ճաշից 40 րոպե առաջ։ Հաջորդ օրերին խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։
  • Թրոմբոֆլեբիտի դեպքում` խմեք 14 օր և ընդմիջեք 14 օր, կատարեք 1-3 անգամ։
  • Թութքի դեպքում` խմեք 10-30 օր։
  • Անոթները մաքրող. Ձիակասկենու 20 սերմի միջուկը մանրացրեք, լցրեք 3 լ ջրի և կաթնաշիճուկի (1։1) լուծույթի մեջ, ավելացրեք 200 գ շաքարավազ, 10 օր թրմեք։ Խմելու ընթացքում տարայի ծավալը լրացրեք եփած գոլ ջրով։ Խմեք 100-ական մլ` օրը 2-3 անգամ, ուտելուց առաջ։ Շարունակեք 20-30 օր։
  • Շագանակագեղձի ադենոմա. Փոշիացրեք ձիակասկի սերմի կեղևը։ 2,5 գ հումքը 28 օր թրմեք 250 մլ օղու մեջ, մութ տեղում, զտեք քառատակ ծալած թանզիֆով։ Խմեք 10-20 կաթիլ (սկսեք 10-ից)` ճաշից և ընթրիքից 30 րոպե առաջ։ Շարունակեք 20 օր, ընդմիջեք 10 օր, կրկնեք 2-3 անգամ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս