Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է ներխուժել Ուկրաինա. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գրեթե կրկնապատկել է Ուկրաինայի սահմանին տեղակայված իր գումարտակների թիվը և կարող է պատասխանել կիևյան կառավարության ուժերի հաջողությանը՝ ներխուժելով Ուկրաինա:

Թերթն այս հարցում վկայակոչում է արևմտյան պաշտոնատար անձանց, որոնց կարծիքով՝ Ռուսաստանը կարող է Ուկրաինա ներխուժել զգուշացումից հետո կամ էլ ընդհանրապես առանց դրա հայտարարման: Պարբերականն ընդգծում է, որ Կրեմլի մտադրությունները նախկինի նման պարզ չեն:

Թերթի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը կարող է լինել Ուկրաինայի ու ԱՄՆ-ի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նրանք համաձայնվեն քաղաքական կարգավորմանը, որն Ուկրաինայի արևելյան շրջաններին տալ առավելագույն ինքնուրույնություն:

Սակայն արևմտյան պաշտոնատար անձինք մտավախություն ունեն, որ Պուտինը կարող է նաև իրականացնել ուղիղ ներխուժում, եթե ռուսամետ անջատողականներն Ուկրաինայում հայտնվեն պարտության շեմին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ուկրաինական կողմը հայտնել էր, որ ապրիլի 15-ից իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում 3/4-ով կրճատվել են զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս