
ԵՄ-ն ակնկալում է, որ Վրաստանում Սաակաշվիլու դեմ դատական գործընթացը կլինի բացարձակապես թափանցիկ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ն ակնկալում է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ դատավարությունը կլինի թափանցիկ և քաղաքական ճնշումից զերծ:
Այս մասին հայտարարել է ԵՄ-ում Վրաստանի ներկայացուցիչ, Բելգիայում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Նատալի Սաբանաձեն. «Դժվար է ասել, թե արդյոք դա (Սաակաշվիլու դեմ քրեական գործը) կազդի՞ (ԵՄ-ի հետ Վրաստանի) ասոցացման գործընթացի վրա, թե՞ ոչ:
Բնականաբար, դա կլինի քննարկման թեմա: ԵՄ-ի, ինչպես և մյուս գործընկերների հիմնական ակնկալիքն այն է, որ դատական գործընթացը լինի բացարձակապես թափանցիկ, զերծ լինի քաղաքական ճնշումից: Եթե ապացուցվի դա, ապա կլինեն նաև համապատասխան արդյունքներ»: