Բաժիններ՝

Ուկրաինայում հետախուզում են հայտարարել Զյուգանովի և Ժիրինովսկու նկատմամբ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները հետախուզում են հայտարարել ռուս մի շարք քաղաքական գործիչների նկատմամբ, որոնց տվյալները տեղադրվել են հանրապետության ՆԳՆ-ի կայքում:

Նրանց թվում են հայտնվել է ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ինչպես նաև «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

Նրանք բոլորն էլ մեղադրվում են Ուկրաինայի ՔՕ-ի 260-րդ հոդվածի 3-րդ կետը խախտելու մեջ (ապօրինի զինված միավորների ղեկավարում, ֆինանսավորում, զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ ռազմական տեխնիկայի մատակարարում), ինչը նախատեսում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Ուկրաինան մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռուսական ընկերությունների և մշակութային ոլորտը ներկայացնող Ռուսաստանի մոտ 500 քաղաքացիների նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031