
Ուկրաինան մտադիր է պատժամիջոցներ սահմանել ռուսական ընկերությունների ու ռուս մշակութային գործիչների դեմ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները մտադիր են արգելել ռուս 500 մշակութային գործիչների մուտքը երկիր, որոնք աջակցում են Ռուսաստանին Ղրիմի միացումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն:
Նրա խոսքերով՝ տվյալ 500 անձինք հավանության են արժանացրել Ղրիմի բռնակցումն ու Ուկրաինայի մասնատումը, հետևաբար ճիշտ կլինի, որ նրանք գումարներ չվաստակեն Ուկրաինայի տարածքում իրենց համերգների ու ելույթների միջոցով:
Բացի այդ, Ուկրաինան մտադիր է առաջիկա օրերին պատժամիջոցներ կիրառել նաև ռուսական կապիտալով ընկերությունների դեմ: Խոսքը գնում է նույնպիսի պատժամիջոցների մասին, որոնք արդեն իսկ կիրառել են ԱՄՆ-ն ու ԵՄ-ը: