Կառլ Բիլդտը՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին լարվածության մասին

Շվեդիայի արտգործնախարար Կառլ Բիլդտը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին շրջանում տիրող լարվածությանը. «Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճն ու զոհերի թվի մեծացումն ավելացնում են անկայունությունը»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը Facebook-ի իր էջում գրել էր, որ 1994 թվականի հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը մեկ օրում չէին տվել այդչափ կորուստներ, և որ Ադրբեջանի ՊՆ-ը հանրության ցասումից փրկվելու համար այդ կորուստները բաժանել է 3 օրվա վրա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031