
ԱՄՆ-ը իր մտահոգությունն է հայտնում շփման գծի երկայնքով բռնության աճի կապակցությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում բռնության աճի կապակցությամբ: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ի կառավարության կայքում հրապարակվել է պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆի հայտարարությունը, որում ասվում է. «Միացյալ Նահանգներն իր մտահոգությունն է հայտնում շփման գծի երկայնքով բռնության աճի կապակցությամբ, որի հետևանքը դարձան հուլիսի 31-ի կորուստները: Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում սպանվածների և վիրավորների ընտանիքներին և կողմերին կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածությունը վերացնելու ուղղությամբ և հարգել հրադադարի ռեժիմը: Հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Վրեժխնդրությունը և հետագա բռնությունը միայն խոչընդոտելու են խնդրի խաղաղ լուծմանը:
Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահներին օգտագործել առաջին իսկ հնարավորությունը` հանդիպելու և առանցքային խնդիրների շուրջ երկխոսությունը վերսկսելու համար: Մենք նաև կոչ ենք անում կողմերին ընդունել ԵԱՀԿ գործող նախագահի առաջարկը` նստել բանակցությունների սեղանի շուրջ, ինչը կարող է հանգեցնել խաղաղության համաձայնագրի կնքմանը: Մենք հավատարիմ ենք մնում Մինսկի խմբի գործընթացին և պատրաստակամ ենք աջակցելու հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված ջանքերին»: