ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանում է ԱՄՆ դեսպանատանը. panorama.am

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը արձագանքել է ԱՄՆ դեսպանատան տարածած տեղեկատվությանը, որով ՀՀ կառավարությանը և գործարարներին զգուշացվել էր, որ պատժամիջոցների ենթարկված ՌԴ պաշտոնյաների ու ընկերությունների հետ համագործակցությունը կարող է ռիսկեր առաջացնել: Ըստ panorama.am-ի՝ ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ ասվում է. «Կարծում ենք, որ Հայաստանի գործարարներն ինքնուրույն կարող են կողմնորոշվել բիզնեսը վարելու հարցերում և կարիք չունեն այլոց հուշումների: Մեր անհանգստությունն ենք հայտնում ՀՀ-ում ռուսական բիզնեսի աշխատանքը բարդացնելու ուղղությամբ ամերիկյան կողմի փորձերի վերաբերյալ: Հայաստանում ներկայացված բոլոր ռուսական ընկերություններն, այդ թվում՝ «ՎՏԲ-Հայաստանն» ու «Արեքսիմբանկը», ենթարկվում են այդ երկրի օրենսդրությանը, շահույթ են ստանում ու հարկ են վճարում Հայաստանում, ապահովում են երկրի զգալի հատվածի զբաղվածությունը»:

ՌԴ դեսպանատունը նաև կարծիք է հայտնել, որ ԱՄՆ դեսպանության այս քայլն ի չիք է դարձնում «այդ երկրի երկերեսանի հայտարարություններն այն մասին, թե ցանկանում են զարգացնել Հայաստանի տնտեսությունը»:

Տեսանյութեր

Լրահոս