Արկադի Տեր–Թադևոսյան. Եթե Լևոն Հայրապետյանի հետ որևէ բան պատահի, ապա Ռուսաստանը կարող է բախվել նոր «Մագնիտսկու գործի»
Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան երկար ժամանակ մնալ կալանքի տակ:
Եթե կալանավորումը երկար տեւի, ապա նա կարող է պարզապես չլինել. Այս մասին, ըստ Artsakh Today մամլո կենտրոնի՝ հայտարարել է գեներալ – մայոր Արկադի Տեր – Թադեւոսյանը, մեկնաբանելով Լեւոն Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխության հարցը:
«Հիվանդությունների այն փունջը, որն ունի Հայրապետյանը՝ ավելի քան հզոր փաստարկ է նրան կալանքի տակ պահելու անթույլատրելիության օգտին եւ Ռուսաստանի դատարանը պետք է հաշվի առներ այս հանգամանքը», – ասել է Կոմանդոսը, ավելացնելով, որ եթե Լեւոն Հայրապետյանի հետ որեւէ բան պատահի, Ռուսաստանը կբախվի նոր «Մագնիտսկու գործի»:
Artsakh Today մամլո կենտրոն