Բաժիններ՝

Ութ ժամից ավելի քունը վնասակար է. հետազոտություն

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ մարդու առողջության համար առավել օգտակարը 7-ժամյա քունն է, իսկ ահա ութ ժամից ավելի տեւող քունը կարող է առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել, գրում է MedikForum-ը:

Արիզոնայի համալսարանի մասնագետների հետազոտությունները ցույց են տվել, որ կարեւոր է օրական 7 ժամից ոչ պակաս քունը: Գիտնականները միաժամանակ պարզել են, որ երկարատեւ քունը նույնքան վնասակար է առողջության համար, որքան եւ քնի անբավարարությունը:

Կատարված գիտափորձերի արդյունքները ցույց են տվել, որ քնի լավագույն տեւողությունը պետք է լինի 7,2 ժամ: Հենց սա էլ առողջ քնի «չափաքանակն» է: Իսկ քնի տեւողության ավելացումը կարող է բացասաբար ազդել ուղեղի աշխատանքի, հիշողության, կոորդինացիայի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031