
Մասնագետներ. Սեռական դաստիարակության հարցում երեխայի վրա շատ խորը ազդեցություն ունենում են հենց ծնողները

Ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն երեխաների սեռական դաստիարակության հարցում, որովհետև այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պարագայում ապատեղեկատվությունը շատ է: Այս մասին Aroxj.am-ի հետ զրույցում ասել է սեքսոոպաթոլոգ Սևադա Հակոբյանը:
«Քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն լինում և ամուսնական փուլում արդեն հանդիպում են որոշակի խնդիրների:
Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը»,- նշել է նա:
Մասնագետի խոսքով՝ այսօր ճիշտ ուղղորդված տեղեկատվությունը բավականին դժվար է գտնել: Նրա կարծիքով՝ պետք է լինի տարբեր տարիքային խմբերի երեխաներին համապատասխան դաստիարակություն մասնագետների կողմից:
Հոգեբան Աննա Բադալյանն էլ կարծում է, որ սեռական դաստիարակության հարցում երեխայի վրա շատ խորը ազդեցություն ունենում են հենց ծնողները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: