 
                        Պորոշենկոն բարեփոխումներ մշակելու և իրականացնելու գործընթացում ներառելու է միջազգային փորձագետների
 
                                    ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Շիմկիվը հայտարարել է, որ իրենք Ուկրաինայում բարեփոխումներ մշակելու ու իրականացնելու նպատակով համայն աշխարհից ներգրավելու են փորձագետների:
Նա հավելել է, որ իրենք տվյալ գործընթացը չեն իրականացնելու առանց հասարակական ներգրավվածության, առանց տարբեր երկրների փորձագետների մասնակցության: Շիմկիվն առաջնահերթ է համարել հակակոռուպցիոն բարեփոխումները, տնտեսության ապականոնակարգումը, դատական ու իրավապահ մարմինների բարեփոխումները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        