Բաժիններ՝

ԵՄ-ը որոշել է սառեցնել բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումը Ռուսաստան

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը մտադիր է արգելել երկակի նշանակության բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարարումները Ռուսաստան: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:

Նա ընդգծել է, որ տվյալ հարցը քննարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, և այժմ ԵՄ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել տվյալ ուղղությամբ:

Քեմերոնի խոսքերով՝ ԵՄ-ը կարող է արգելել երկակի նշանակության մի շարք բարձրտեխնոլոգիական ապրանքների մատակարումը, որոնք կարող են օգտագործվել նաև պաշտպանական արդյունաբերությունում:

Քեմերոնը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ ապրանքատեսակների մասին է խոսքը: Քեմերոնը նաև վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ուկրաինայի արևելքում գործող զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031