Բաժիններ՝

Իրաքի վարչապետը հերքել է «Իսլամական պետություն» խմբավորման կազմում ապստամբների առկայությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման կողմից քրիստոնյա բնակչության հետապնդումներն ընդգծում են նրա հանցավոր բնույթն ու բացառում են նրա շարքերում այսպես կոչված ապստամբների առկայությունը.

«Այն, որ «Իսլամական պետության» զինյալներն իրենց վերահսկած տարածքներում դեմ են մեր քրիստոնյա քաղաքացիներին, ավերում են եկեղեցիներ, հարձակումներ են գործում աղոթարանների վրա, անկասկած վկայում է այդ խմբավորման հանցավոր բնույթի մասին, որը վտանգ է ներկայացնում ողջ մարդկության համար:

Նրանք այդ հանցանքներով ի ցույց են դնում իրենց իրական էությունը և ապացուցում, որ կեղծ են հայտարարությունները, որ իրենց շարքերում կան այսպես կոչված ապստամբներ»: Մալիքին միջազգային հանրությանը կոչ է արել համախմբվել և դիմակայել այդ սպառնալիքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031