Մոնղոլիան հրաժարվել է Թուրքիայի ու Ադրբեջանի մասնակցությամբ TAKM կառույցից

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` փոփոխության է ենթարկվելու Եվրասիական իրավապահ կազմակերպության ռազմական կարգավիճակը (TAKM): Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատարությունը:

TAKM-ի վերափոխման պատճառ է հանդիսացել այն, որ Մոնղոլիան չի ստորագրել ընթացիկ տարվա մարտի հիմնադիր պայմանագիրը: Մոնղոլիայի հրաժարվելու հետ կապված էլ ընդունվել է նման որոշում: Կազմակերպության կազմում Մոնղոլիային կփոխարինի Ղազախստանը:

TAKM-ը հիմնադրվել է 2013 թվականի հունվարի 25-ին, Բաքվում, որի նպատակը կազմակերպության կազմում ընդգրկված երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության ուժեղացումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031