Մոսկվայում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կրակել են ադրբեջանցի լրագրողների վրա: Միջադեպը գրանցվել է հուլիսի 19-ին, Մոսկվայի Հյուսիս-արևելյան օկրուգում` «Վստրեչա» ամառային սրճարանում:

Սրճարանի երեք այցելուների միջև կոնֆլիկտ է բռնկվել, ինչի հետևանքով հակամարտող կողմերից մեկն իր ատրճանակով կրակել է իր հակառակորդների վրա: Ընդ որում, տղամարդկանցից մեկը վիրավորվել է թևի շրջանում, իսկ երկրորդը ծանր վիրավորվել է կրծքավանդակի շրջանում և մահացել է տեղում:

Նախնական տվյալներով` 57-ամյա վիրավոր Մ. Բաշարովը լրագրող է, ով Մոսկվա էր ժամանել ադրբեջանական փառատոնը լուսաբանելու համար: Նա ձախ ուսի ու ձեռքի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Զոհվածը Ֆ. Հուսեյնովն է: Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ, տարվում է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս