Բաժիններ՝

Եվրամիությունը մտադիր է ավելի մեծ թվով ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել

Եվրամիության խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի ընդլայնվում է ռուսաստանյան ընկերություններին ԵՄ սեւ ցուցակում ընդգրկելու չափորոշիչների ցուցակը: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

«Դա պայմաններ կստեղծի սառեցնելու այն ընկերությունների եւ կազմակերպությունների ակտիվները, որոնք նյութապես կամ ֆինանսապես աջակցել են Ուկրաինայի անկախության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ:

Նոր չափորոշիչների հիման վրա Եվրամիությունը մինչեւ հուլիսի վերջ կնախապատրաստի ռուսաստանյան ընկերությունների ցուցակը, որոնց ակտիվները կսառեցվեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031