Հոնկոնգցի ներդրողները գնում են ամերիկյան Forbes ամսագիրը
«Forbes Media» կոնգլոմերատն ավելի քան հարյուր տարի ղեկավարող Ֆորբս ընտանիքը ընկերությունը վաճառում է ասիական ներդրողների կոնսորցիումին, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Գործարքի պայմանների համաձայն` Ֆորբս ընտանիքը կպահպանի բաժնետոմսերի փոքր փաթեթը, իսկ Սթիվ Ֆորբսը կմնա որպես ընկերության վարչության նախագահ եւ ամսագրի գլխավոր խմբագիր:
Որպես գնորդ հանդես է գալիս «Integrated Whale Media Investments» ներդրումային կոնսորցիումը, որը գրանցված է Հոնկոնգում: Կոնսորցիումի կազմում է Asset Management (Asia) Limited (IAM) ներդրումային ընկերությունը, որը մասնագիտացած է հեռահաղորդակցության, ֆինանսների եւ տեխնոլոգիաների ոլորտում եւ ASUSTek Computer Inc.-ի համահիմնադիրներից է:
Գործարքի գումարը չի հրապարակվում, սակայն, ըստ աղբյուրների, ներդրողները բիզնեսը գնահատել են 475 մլն դոլար: