Բաժիններ՝

Boeing 777 օդանավի կործանման վայրում հայտնաբերվել է երկու «սև արկղ»

УНН-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում՝ Boeing 777 օդանավի կործանման վայրում, հայտնաբերվել է երկու «սև արկղ»: Այս մասին հայտնել է Ուկրաինայի՝ արտակարգ իրավիճակների գծով պետական ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, թե Մոսկվան չի վերցնելու «սև արկղերը»: Հուլիսի 17-ին Ուկրաինայում մալայզիական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 298 արդ: Ներկա դրությամբ հայտնաբերվել է նրանցից ավելի քան 180-ի դիակները:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն սրանից առաջ հայտարարել էր, որ կործանված ինքնաթիռի «սև արկղերը» գիշերն ուղարկվել են Ռուսաստան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս