Բաժիններ՝

Մալայզիական ինքնաթիռը կործանած «Բուկ» համակարգն ու օդանավի «սև արկղերը» տարվել են ՌԴ. Գերաշչենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ անցած գիշեր «Բուկ» սարքը, որից հրթիռ է արձակվել մալայզիական օդանավի ուղղությամբ, դուրս է բերվել երկրի տարածքից և ուղարկվել է Ռուսաստան:

Գերաշչենկոյի խոսքերով՝ զինյալները «Բուկ» համակարգից բացի, Ռուսաստան են տեղափոխել նաև օդանավի «սև արկղերը», որոնց հանձնելու են Անվտանգության դաշնային ծառայությունը: Գերաշչենկոն այս մասին գրել է Facebook-ի իր էջում: Գերաշչենկոն ենթադրել է, որ Ռուսաստանի տարածք տեղափոխված «Բուկ» համակարգը, ամենայն հավանականությամբ, ոչնչացվելու է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031