Բաժիններ՝

«Սիստեմա» ընկերությունը բողոքարկել է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի վրա կալանք դնելու մասին որոշումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սիստեմա» ընկերությունը բողոքարկել է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վրա կալանք դնելու մասին որոշումը: Այս մասին հայտարարել է Բասմանի դատարանի մամլո քարտուղարը:

Նավթային ընկերության բաժնետոմսերի վրա կալանք է դրվել Հետաքննչական կոմիտեի խնդրանքով, որը հետաքննում է գործարար Լևոն Հայրապետյանի կողմից խոշոր միջոցներ յուրացնելու ու վատնելու գործը:

Դատարանի ներկայացուցիչը մանրամասնել է, որ կալանքը վերաբերվում է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի միայն վերահսկիչ (ավելի քան 300 միլիոն ռուբլի) փաթեթին, որը պատկանում է «Սիստեմա» ընկերությանը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Հայրապետյանը քրեական հետապնդման տակ է ընկել Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերությունը «Սիստեմային» վաճառելու հանգամանքները հետաքննելու շրջանակներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031