Ապագայի ավտոմեքենաներ. ըստ FBI-ի՝ ահաբեկիչները գոհ կլինեն (տեսանյութ)
Շատ ավտոարտադրողներ այսօր աշխատում են մեքենաների համար ավտոպիլոտներ (առանց վարորդի աշխատող համակարգ) ստեղծելու վրա։ Սակայն արդյո՞ք դա այդքան անվտանգ է։
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) համոզված է, որ առանց վարորդի ավտոմեքենաները կարող են ապագայում հանգեցնել հանցավորության և ահաբեկչական ակտերի թվի աճի։ Այս մասին գրում է The Guardian-ը՝ հղում անելով FBI-ին։
Ամերիկացինրի կարծիքով, ավտոպիլոտով աշխատող մեքենաներն առայժմ անվտանգ են, սակայն կարող են էվոլյուցիա ապրել և վերածվել մահացու զենքերի։ Օրինակ, ահաբեկչական ակտ կատարելու համար այլև հարկավոր չեն լինեն մահապարտ-ահաբեկիչներ։ Բավական կլինի պայթուցիկով լցված ավտոպիլոտային մեքենային հրահանգել ուր շարժվել։
Մեկ այլ բացասական կողմ. Հետանդվող պանցագործը կարող է միացնել ավտոպիլոտն ու սկսել հանգիստ կրակել իրեն հետևող ոստիկանների ուղղությամբ։
Մյուս կողմից, ՀԴԲ-ն ընդունում է, որ նման մեքենաների մասսայականացումը և մարդկային գործոնի չեզոքացումը կարող է շեշտակի նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Հենց այդ պատճառով էլ FBI-ում կարծում են, որ իրենց մտահոգությունները հաշվի չեն առնվի, և ամերիկյան կոնգրեսը առաջիկա 5-7 տարիների ընթացքում թույլ կտա շահագործել առանց վարորդի մեքենաները ընդհանուր նշանակության ճանապարհներին։