Ռուսական կողմը դեմ է եղել համաձայնագրին. Նոր մանրամասներ Սոչի կատարված կառավարական այցից. ԳԱԼԱ
Ռուսաստանի կառավարությունը վերապահումներ ունի ՌԴ տարածքում հայերի աշխատանքի դյուրացման համաձայնագրի հետ կապված: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Այս մասին գրում է ԳԱԼԱ-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին Սոչիում ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ներկայացուցիչների միջեւ միգրացիոն ոլորտին վերաբերող համաձայնագիր էր ստորագրվել: Համաձայն դրա ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելուն պես կարող են 30 օրվա ընթացքում հաշվառվել՝ ներկայիս 7-օրյա ժամկետի փոխարեն: Գագիկ Եգանյանի խոսքերով՝ երկրորդ համաձայնագիրը չի ստորագրվել, քանի որ համաձայնագրի վերաբերյալ ՌԴ աշխատանքի նախարարությունը վերապահումներ ունի:
«Երկրորդ միջկառավարական փաստաթուղթը վերաբերում է միասնական աշխատաշուկաների ձևավորմանը: Ըստ այդմ՝ Հայաստանի քաղաքացին կարող է ՌԴ տարածքում աշխատանքային գործունեություն ծավալել առանց լրացուցիչ թույլտվության, առանց դիմումներ ներկայացնելու, պետական տուրք վճարելու՝ այս հարցում հավասարվելով Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին: Բացի այդ, համաձայնագրով նախատեսվում է, որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում ոչ միայն աշխատանքային անձը, այլ նաև նրա ընտանիքի անդամները համարվում են օրինական գտնվողներ ՌԴ տարածքում»,- նշեց Գ. Եգանյանը:
Մանրամասներն՝ այստեղ