
Ջուր չի լինելու Շենգավիթի որոշ հատվածներում

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 18-ին ժամը 9.00-ից մինչեւ հուլիսի 19-ը ժամը 9.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Վերին Շենգավիթ թաղամասի 10 եւ 11-րդ փողոցների, Մանթաշյան փող. եւ 1-ին նրբանցքի, Գ.Նժդեհի 1-19, Եղբայրության 9, 11, 13, Մանանդյան 1-22, Չեխովի 12, 13, 14, 15, 16, 18, Բագրատունյաց 11, 39, Եղիշե Թադեւոսյան 1-9, Արարատյան 1-10 համարների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը: Բագրատունյաց փողոցի մյուս հասցեներում կդիտվի ջրի ճնշման անկում:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: