«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները նորից Արցախում են

Հուլիսի 18-ին ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշական կենտրոնում Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ուռոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանը կիրականացնի հունիսի 25-ի ԼՂՀ այցի ժամանակ հետազոտված եւ վիրահատության ցուցված հիվանդների վիրահատություն:

Նույն օրը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Լևոնի Շահնազարյանի կողմից կիրականացվի հիվանդների հետազոտություն և խորհրդատվություն:

Հուլիսի 19-ին պրոֆեսոր Միքայել Մանուկյանը կիրականացնի քաղաքացիների ընդունելություն եւ խորհրդատվություն ուռոլոգիական հիվանդությունների գծով, իսկ վիրաբույժ-կոլոպրոկտոլոգ Կարեն Շահնազարյանը կիրականացնի հուլիսի 18-ին իր կողմից զննված վիրահատական միջամտության ցուցված հիվանդների վիրահատություն:

ԼՂՀ առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս