Արտակարգ իրավիճակ. ջրի քանակը չափազանց նվազել է որոշ գյուղերում
Արցախի 228 համայքներից կանոնավոր ջրամատակարարում ունի ընդամենը 56-ը: Սակավաջուր տարվա պատճառով այս բնակավայրերից շատերում արտակարգ իրավիճակ է ստեղծվել:
«Ջրամատակարարում եւ ջրահեռացում» ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանի խոսքով՝ մի շարք բնակավայրերում ստիպված են եղել վերանայել ջրամատակարման գրաֆիկը` մատակարարման ջրի քանակն ու ժամկետը կրճատելով:
Չնայած դրան կան գյուղեր, որտեղ ջրի քանակը չափազանց նվազել է ոչ միայն ակունքներում, այլեւ արտեզյան ջրհորներում, շատ գյուղերում փրկություն են պապենական աղբյուրները:
Երեկ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը որոշում է ընդունվել այդ գյուղերի բնակչությանը ջրի անհրաժեշտ չափաբաժնով /շնչի հաշվով 100լ/ ապահովելու համար ներգրավել փրկարարներին:
Ջուրը գյուղեր, իսկ առանձին բնակավայրերում ծարավ մնացած թաղամասեր տարվելու է ջրատար մեքենաներով:
Խորհրդակցությանը հրապարակված տվյալների համաձայն՝ տեղումների քչությամբ 2014 թվականը եզակի է վերջին մի քանի տասնամյակում:
karabakh-open.info