Ջիլիզայում բոլոր խնդիրները փակ սահմանից են սկիզբ առնում (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Բնակիչների թիվը Վրաստանի սահմանին գտնվող Ջիլիզա գյուղյում տարեցտարի նվազում է: Այս պահին գյուղը 120 բնակիչ ունի միայն: Նրանցից շատերը տարեց մարդիկ են: Ջիլիզայում անգամ խանութի կարիք չի զգացվում: Ուազ մակնիշի վաղուց հնացած մեքենայի մեջ է տեղակայված գյուղի միակ խանութը, որը գրեթե միշտ կողպված է. հաճախորդ չունի: Գյուղացիները գերադասում են անհրաժեշտ ապրանքները քաղաքից ձեռք բերել: Կիրակի օրերին, երբ գյուղի միակ ավտոբուսը շարժվում է դեպի Վանաձոր՝ երկուշաբթի հետ գալու համար, ավտոբուսի վարորդը ոչ այնքան ուղևորներ է իր հետ տանում, որքան իր համագյուղացիների կողմից տրված տարբեր ցուցակներ` քաղաքից գնելու ու իր հետ Ջիլիզա բերելու ապրանքների ցանկով: Ջիլիզայի խնդիրների մեծամասնությունը ծագում է փակ սահմանի պատճառով: