Բաժիններ՝

28-ամյա հղի կնոջ մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մեղադրյալ չկա. NEWS.am

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի բնակչուհի, հուլիսի 2-ին Երեւանի «Արմենիա» ԲԿ-ում մահացած, հղիության 5-րդ ամսում գտնվող 28-ամյա Նարինե Շարոյանի մահվան առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մեղադրյալ դեռ չկա:

Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով, այն է՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում:

Գործով դեռ մեղադրյալներ չկան:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս