Ով է սարքում Մհերյանի սպանության գործը, և ինչ «գարանտիա» էր տալիս Ալիկ Սերգեյիչը (գաղտնի տեսանյութ). 1in.am
Ամիսներ առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, բարձրաձայնեց իր տրամադրության տակ հայտնված մի տեսաերիզի մասին, որտեղ, ըստ նրա, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ խոսվում է սպանությունը ուրիշի գլխին բարդելու մասին, և կազմում են այն իրագործելու սցենարը:
Մասնավորապես այնտեղ խոսք է գնում սպանությունը Գևորգ Իգիթյանի գլխին բարդելու մասին, ում Մհերյանի սպանության գիշերը, դեպքից երկու ժամ անց Ալիկ Սարգսյանը կանչել է իր մոտ, և ինչպես ինքն էր ասել՝ զրուցել հետը: Սարգսյանը դա պատճառաբանում էր նրանով, որ Գևորգ Իգիթյանը Մհերյանի հետ տարաձայնություններ է ունեցել մի քրեական գործի շրջանակներում, ինչի համար մեղադրվել ու դատապարտվել էր Իգիթյանը:
Պետրոս Մհերյանը խոսելով ձայնագրության մասին ակնարկել էր, որ այդ «սարքոցին» հովանավորել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, ով սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ բացարձակ կապ չունի Մհերյանի սպանության և գործի մանրամասների հետ: Ինքը, այսքան տարիներ անց, նույնիսկ չի էլ հիշում ո՛չ այդ դեպքի մանրամասները, ո՛չ Իգիթյանին և ո՛չ էլ առավել ևս տեղյակ է վերը նշված տեսաերիզից:
«Ես չգիտեմ` ինչն է պատճառը, ինչի մասին է խոսքը: Ինչ ունի, թող տանի ներկայացնի նախաքննական մարմնին: Ինչ բարձրաստիճան պաշտոնյայի անուն ունի, թող բացահայտ, առանց թաքցնելու տանի ներկայացնի: Սա ինձ հետ ընդհանրապես առնչություն չունեցող դեպք է: Որևէ մեկը չի կարող ինձ մեղադրել, քանի որ դրա համար ոչ պատճառ ունի, ոչ էլ առիթ: Թող Մհերյանը ինքը պարզի, թե ով է թերացել իր պարտականությունների մեջ: Ես` որպես նախարար, ընդհանրապես չեմ թերացել իմ պարտականությունների մեջ»:
Պետրոս Մհերյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ին է տրամադրել իր ձեռքի տակ առկա հայտնի տեսաերիզը, որից պարզ է դառնում, որ Ալիկ Սարգսյանը բնավ էլ անմասն չէ փոխոստիկանապետի սպանության գործի բացահայտման «սցենարին»: Տեսաերիզում խոսում են Գևորգ Իգիթյանը և նրա եղբայրը` Խորեն Իգիթյանը, ով նախկինում ոստիկան է եղել: (Ալիկ Սարգսյանի մասին խոսք է գնում 5-րդ րոպեից սկսած): Գրիգորը եղբորը հարցնում է՝
– Էրեկ հանդիպե՞լ ես ոստիկանապետի հետ:
Խորեն – Հանդիպել եմ, Գրիգոր ջան, ամենամեծ գառանտիաները տվել ա, ամեն գարանտիա տվել ա:
Գրիգոր – Հավատում ե՞ս:
Խորեն – Հա, հա:
Գրիգոր – Լավ ա:
Խորեն – Հավատում եմ: Ու ընդեղ ու էն շատ բարձր մակարդակով ա էս ամեն ինչը արվում:
Մանրամասներն՝ այստեղ