Սերգեյ Զվերև. «Մայքլ Ջեքսոնը ողջ է» (լուսանկարներ)
Հանրաճանաչ ռուս ոճաբան, վարսահարդար Սերգեյ Զվերևը վստահեցնում է, որ Մայքլ Ջեքսոնը ողջ է և թաքնվում է Արևելքի երկրներից մեկում: Այդ մասին Զվերևը գրառում է կատարել իր ֆոտոբլոգում instagram.com/zverevserg:
Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որոնք, իր համոզմամբ, ապացույց են հանդիսանում այն բանի, որ Մայքլ Ջեքսոնը ողջ է և թաքնվում է լայն հասարակությունից:
Առաջին լուսանկարում նա նշել է 5 տարի առաջ Մայքլ Ջեքսոնի թաղման արարողությանը եկած շիկահեր մի աղջկա։ Ըստ Զվերևի՝ այդ շիկահերը հենց ինքը Ջեքսոնն է.
«Իր թաղման արարողության ժամանակ Ջեքսոնը կերպարանափոխվել է որպես շիկահեր, փոխել է քթի ձևը, բայց նրա կզակը նույն է։ Կանայք նման կզակ չեն ունենում։ Մայքլ Ջեքսոնը ողջ է։ Մայքլի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը, սրտով զգացել է, որ դա իր եղբայրն է»,-գրել է Ս. Զվերևը։
Ավելի ուշ Զվերևը լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված է մի տղամարդ՝ սև փարաջայով և մի տղա երեխայի հետ:
«Ես տեսել եմ այդ շիկահերին թաղման արարողության ժամանակ։ Համացանցում շատ լուսանկարներ և տեսահոլովակներ եմ նայել, սակայն հինգ տարի անց այդ բոլոր լուսանկարներն ու տեսահոլովակներն անհետացել են։ Ես սա իմ հեռախոսից եմ գտել և որոշեցի հրապարակել։ Մայքլ Ջեքսոնը ողջ է, և նա արևելյան երկրներից մեկում է թաքնվում»,- հայտարարել է Ս. Զվերևը։