Բաժիններ՝

Իսրայելը դադարեցրել է Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական բանակը, ենթարկվելով երկրի քաղաքական ղեկավարության որոշմանը, դադարեցրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունները: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակի մամլո ծառայության ղեկավարներից Պիտեր Լեռները:

Նրա խոսքերով՝ իսրայելցի զինվորականները դրա հետ մեկտեղ շարունակելու են պատասխանել պաղեստինցի զինյալների կողմից երկրի տարածքը հրթիռակոծելու փորձերին: Այսօր ավելի վաղ Իսրայելի ռազմա-քաղաքական կաբինետը համաձայնվել էր դադարեցնել Գազայի հատվածի դեմ ռազմական գործողությունները, որոնք սկսվել են մեկ շաբաթ առաջ:

Նման միջնորդությամբ կողմերի միջև հանդես էր եկել Եգիպտոսը: Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը դեռ չի պատասխանել Եգիպտոսի նախաձեռնությանը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել է Իսրայելի կողմից ռազմական գործողությունների դադարեցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031