Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենը պաշտոնազրկվել է
tesankyun.am-ը գրում է. Հուլիսի 14-ին,կեսօրից հետո Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է ժամանել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցապ վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը, ով բժշկական կենտրոնի վարչական աշխատողների համար հրապարակել է մարզպետ Հովիկ Աբովյանի որոշումը,որով Աշոտ Գյոզալյանն ազատվել է բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից:
Տավուշի մարզպետարանից կայքը տեղեկացել է, որ որոշման պատճառը մարզպետարանի կողմից բժշկական կենտրոնում անցկացված ներքին աուդիտի արդյունքներն են,որով բժշկական կենտրոնում սխալներ, լուրջ բացթողումներ են արձանագրվել:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Գարունիկ Ղուշչյանը,ով բժշկական կենտրոնի թերապեւտիկ բաժանմունքի վարիչն է: